copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:01 17-10-2023

Ազատի ջրամբարի մակարդակն իջնում է․ հատուկ քաղաքականությո՞ւն, թե՞ կլիմայական խնդիր

Ազատի ջրամբարի մակարդակը հատկապես վերջին տարիներին նկատելիորեն իջնում է։

Հայաստանի շատ հայտնի լուսանկարիչներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, Oragir.News-ի հետ զրույցում ասաց․ «Սրանք ինչ եկել են իշխանության, ոչ մի ջրամբար լրիվությամբ չի լցվում։ Ես նկատել եմ, որ ձմռանը ջրամբարների ջուրը չեն փակում, որ հետո ամռանը արհեստական երաշտ ստեղծեն, ասեն՝ տեսեք՝ ջուր չկա՝ գյուղացիներին ջուր տան։ Ես այդպես եմ մտածում, որովհետև անձամբ ես եմ տեսել, թե ձմռանը ինչքան ջուր է գնում։ Նկատելի է, թե ինչպես է օրեցօր իջնում ջրամբարը»։



Oragir.News-ի հետ զրույցում էկոլոգ Ինգա Զարաֆյանը փաստեց, որ Ազատի ջրամբարի մակարդակը վերջին տարիներին իջնում է, բայց էկոլոգն այն կապում է կլիմայի փոփոխության հետ։

«Ազատի ջրամբարի մակարդակը իջնում է, և դա պարզ է։ Արդեն քանի տարի է՝ մենք ունենք մակերևութային ջրերի պակաս, հիմնականում կլիմայի փոփոխության պատճառով, որովհետև ջրի աղբյուրները չորանում են։ Վերջին տարիներին մենք կանգնում ենք այդ խնդրի առջև»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ