copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:27 17-10-2023

Վահան Քերոբյանը Չինաստանում քննարկել է էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 17-ին ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում հանդիպել է «Xinjiang Xihai Industrial Group» ընկերության ղեկավարության և Արտերկրում չինական ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի (China Overseas Development Association, CODA) նախագահ Հե Չժենվեյի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները։

Նախարար Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ինչպես նաև կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից