copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:31 17-10-2023

Վիտալի Բալասանյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է. ինչ է նա ասել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննել են ապօրինի զենքի ձեռք բերման գործի շրջանակներում:

Բալասանյանը ԱԱԾ-ում ցուցմունք է տվել եւ այնպիսի բաներ է հայտնել, որ, ըստ էության, նախաքննական մարմինը այս գործով անցնող անձանց դեմ որեւէ բան չի գտել: Նկատենք, որ այս քրեական գործը հարուցվել է մոտ 4-5 ամիս առաջ, որով անցնում է նախկին հայտնի պաշտոնյա, ում անունը կհրապարակենք առաջիկայում:

Տեղեկացնենք, որ Վիտալի Բալասանյանի եւ նրա որդու դեմ հարուցված քրեական գործն արդեն կարճվել է: Արցախի դատախազությունը հայտնել էր, որ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74 միլիոն 500 հազար դրամ փոխառություն մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային:

Բալասանյանների պաշտպանը պնդել է, որ, 74 միլիոնի փոխարեն, ավելի քան 300 միլիոնի ծրագիր է իրականացրել Բալասանյանի որդին։ Արցախի տարածքում այդ գումարով նոր մեղվաընտանիքներ են ձեւավորվել, վարկը ոչ նպատակային օգտագործելու կասկածանքը անհիմն էր համարել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի