copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:55 16-10-2023

Մահացել է Ֆինլանդիայի նախկին նախագահը

87 տարեկանում մահացել է Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2008թ. Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարտի Ահթիսաարին։ Այս մասին տեղեկացրել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի գրասենյակը, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Մարտի Ահթիսաարին կյանքից հեռացել է Հելսինկիում, հոկտեմբերի 16-ին։ Մահվան պահին նախագահը 86 տարեկան էր»,- նշվել է հաղորդագրությունում։