copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:39 13-10-2023

Թուրքիան մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա

Թուրքիայի Կարմիր մահիկը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության և Աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) համագործակցությամբ ռազմական ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ սննդի ծանրոցները և առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնված ինքնաթիռը վայրեջք է կատարել Եգիպտոսում, որտեղից էլ կուղարկվի Գազա։

Եգիպտոսում այսօր սպասվում է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հանդիպումը։ Հանդիպան ընթացքում կողմերը կքննարկեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը։

Հիշեցնենք, որ հակամարտության սրման նոր փուլից ի վեր Թուրքիան ակտիվ դիվանագատիական աշխատանքներ է տանում և նույնիսկ կողմերին միջնորդական առաքելության առաջարկով է հանդես եկել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, պատանդների ազատ արձակման հարցում ներգրավված է նաև Թուրքիան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից