copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:45 13-10-2023

Ասում էի՝ Լևոն ջան,  կա ուտող-ուրացող, դու ուտող-սուրացող ես․ էդվարդ Միլիտոնյանը՝ Լևոն Անանյանի մասին

Հոկտեմբերի 13-ը Հայաստանի գրողների միության նախկին նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Անանյանի ծննդյան օրն է։

Գրողների միության նախագահ էդվարդ Միլիտոնյանը ժպիտով է հիշում․ աշխատել են «Գարուն» ամսագրում, Գրողների միությունում ու միասին հաղթահարել բազմաթիվ դժվարություններ։

«Ինքը մշակույթի մարդ էր, արվեստաբան, թատերագետ։ Դժվար տարիներին որպես խմբագիր կարողացավ պահել «Գարուն» ամսագիրը։ Անընդհատ շարժման մեջ էր։ Հետաքրքիր սովորություն ուներ․ բոլորը գիտեին, որ հենց սեղան էր նստում, մի քիչ հետո պետք է ասեր՝ վա՜յ, գնացի։ Արտահայտություն կա՝ ուտող-ուրացող, ես դա փոխել էի, ասում էի՝ Լևոն ջան, կա ուտող-ուրացող, դու ուտող-սուրացող ես։ Ուտում, վերջացնում ու միանգամից գնում էր»,- Oragir.News-ի հետ զրույցում հիշեց էդվարդ Միլիտոնյանը։

ՀԳՄ նախագահի փոխանցմամբ, Լևոն Անանյանը հետաքրքիր բնավորություն ուներ։

«Մի քիչ շուտ պոռթկացող էր, բայց սրտում չարություն չկար։ Հետաքրքրվում էր մարդկանցով, փորձում աջակցել»,-հավելեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Լևոն Անանյանը մահացել է 2013թ․ սեպտեմբերի 3-ին։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ 2008թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը