copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:40 13-10-2023

Չկան ուղիղ ապացույցներ, որ Իրանը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի հարձակմանը. Բլինքեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չկան «ուղիղ ապացույցներ» առ այն, որ Իրանը մասնակցություն է ունեցել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակմանը։ Այս մասին Բլինքենն ասել է NBC News-ին տված հարցազրույցում։

Բլինքենն ընդգծել է, որ Իրանը երկարաժամկետ հարաբերություններ ունի ՀԱՄԱՍ-ի հետ։

«ՀԱՄԱՍ-ը ՀԱՄԱՍ չէր լինի առանց Իրանի երկարամյա աջակցության։ Մենք դա գիտենք։ Մենք սա տեսնում ենք։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս հարձակմանը, այս պահին մենք ուղղակի ապացույցներ չունենք, որ Իրանը ներգրավված է եղել հարձակման մեջ՝ ոչ դրա ծրագրման, ոչ՝ իրագործման մեջ»,- կարծում է նա:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը «կարմիր գծեր» ունի Իսրայելի պատասխանի հետ կապված, Բլինքենն ասել է.

«Մենք նրանց հետ քննարկել ենք նրանց ծրագրերը, բայց ես չեմ պատրաստվում մանրամասնել: Մենք հանձնառու ենք աջակցել նրանց»:

Հարցին, թե արդյոք մտահոգություններ կան ավելի լայն տարածաշրջանային պատերազմի բռնկման հետ կապված, Բլինքենը պատասխանել է՝ ԱՄՆ-ն վճռական է թույլ չտալ, որ դա տեղի ունենա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին