Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 17:06 12-10-2023

Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ներկայացրեց Հայաստանի 10 պահանջները

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դատարանում լսումների ժամանակ ընթերցեց Հայաստանի 10 պահանջները:

«2023 թվականի սեպտեմբերի 28-ին միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա և բանավոր նիստի հիման վրա Հայաստանը ամենայն հարգանքով խնդրում է, որ դատարանը կիրառի հետևյալ միջանկյալ միջոցները նախքան գործով որոշման կայացումը»,- ասաց նա:

Միջանկյալ միջոցները նշված են ստորև.

1. Ադրբեջանը չպետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են առաջացնել կոնվենցիայով իր պարտավորությունների խախտումներ:

2. Ադրբեջանը չպետք է կատարի գործողություններ, որոնց նպատակն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն կամ որոնց հետևանքն է տեղահանել ԼՂ-ում մնացող հայազգիներին կամ կանխել վերջին ռազմական հարձակումների ընթացքում տեղահանված անձանց արագ և ապահով վերադարձն իրենց տներ, այդ թվում՝ այն անձանց, որոնք փախել են Հայաստան կամ երրորդ պետություններ՝ միևնույն ժամանակ թույլ տալով նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ ԼՂ-ից, դա անել առանց խոչընդոտների:

3. Ադրբեջանը պարտավոր է ռազմական և իրավապահ ողջ անձնակազմը հեռացնել ԼՂ քաղաքացիական բոլոր բնակավայրերից, որոնք զբաղեցրել են 2023 թվականին սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով:

4. Ադրբեջանը պետք է օգնի և խոչընդոտ չառաջացնի, որ ՄԱԿ-ը և վերջինիս մասնագիտացված գործակալությունները կարողանան աշխատել ԼՂ էթնիկ հայերի հետ: Ադրբեջանը չպետք է միջամտի որևէ կերպ նրանց գործունեությանը:

5. Ադրբեջանը պետք է օգնի և չպետք է որևէ կերպ խոչընդոտի, որ ԿԽՄԿ-ն կարողանա մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ էթնիկ հայերին. Ադրբեջանը պարտավոր է համագործակցել ԿԽՄԿ-ի հետ, որպեսզի հաղթահարվեն վերջին հակամարտության մյուս հետևանքները:

6. Ադրբեջանը պարտավոր է անմիջապես ապահովել կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի լիարժեք վերականգնումը ԼՂ-ում, և պետք է ապագայում դա չդադարի:

7. Ադրբեջանը պարտավոր է պատժիչ գործողություններ չձեռնարկել ԼՂ-ի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ:

8. Ադրբեջանը չպետք է ձևափոխի կամ ոչնչացնի որևէ հուշարձան՝ նվիրված 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կամ որևէ այլ հուշարձան կամ հայկական մշակույթի վայր կամ հուշարձան, որը դեռ կա ԼՂ-ում:

9. Ադրբեջանը պարտավոր է ճանաչել և օրինական համարել քաղաքացիական գրանցամատյանները, անձը հաստատող փաստաթղթերը, գույքի իրավունքները և ռեգիստրները, որոնք ստեղծված են եղել ԼՂ իշխանությունների կողմից:

10. Ադրբեջանը պարտավոր է դատարանին հաշվետվություն ներկայացնել բոլոր միջոցառումների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկի այս կարգադրությունն իրագործելու ուղղությամբ տվյալ որոշման կայացումից հետո 1 ամսվա ընթացքում, որից հետո յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ, մինչև որ դատարանը այս գործով վերջնական որոշում կայացնի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել