copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:00 12-10-2023

Մանկապարտեզներում անգամ ազատ մահճակալի տեղ չկա․ քաղաքապետարանը դեռևս ոչինչ չի ձեռնարկում 

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատերը դժվարանում են իրենց երեխաներին տեղավորել մանկապարտեզներում։

«Քանի օր է՝ զանգում, մոտենում եմ Արաբկիր թաղամասի բոլոր պետական մանկապարտեզներ (մասնավորի գները պարզելուց հետո, դրանք որպես տարբերակ չդիտարկեցի) կրտսեր խմբում զույգ բալիկներիս տեղավորելու հարցով, պատասխանը հետևյալն է՝ տեղ չունենք, կարգը այնպես է, որ իրավունք չունենք 20 երեխայից ավելի խմբեր ունենալ, մեզ հրահանգավորել են Արցախից տարհանված երեխաներին վերցնել միայն այն դեպքում, երբ կա թափուր տեղ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Մարիամ Աբրահամյանը։

Oragir.news-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց պարզել, թե ի՞նչ քայլեր են կատարվում այս ուղղությամբ, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը պատասխանեց․

«Նախքան Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանվելը՝ ունեինք հերթի մեջ սպասող 8000՝ մանկապարտեզ գնացող երեխա ու հիմա, այդ տեսանկյունից, խնդիրը պայմանավորված է նրանով, որ անգամ ազատ մահճակալի տեղ չկա։ Ամեն դեպքում, փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի՞ լուծում կարող ենք գտնել։ Ուղղակի զուտ տեղի խնդիր է․ մանկապարտեզների ունեցած չափերից ու ունեցած հնարավորություններից ելնելով՝ այս պահին հնարավոր չէ ընդլայնել, որպեսզի կարողանանք բոլորի հարցերը լուծել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի