copy image url
Ներքին 2 տարի առաջ - 08:59 12-10-2023

Արցախցիների կորպուս է ձևավորվելու

Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ՀՀ Պաշտպանության նախարարությունը ձևավորելու է Հայաստան բռնի տեղափոխված արցախցի զինվորականներից կազմված առանձին ռազմական միավորում։

Ըստ մեր աղբյուրի՝ խոսքը առանձին կորպուսի մասին է։

Թեև արցախցիների ներկա ծանր դրության մեջ, երբ բոլորը գործազուրկ են, ամեն ինչ կորցրած վիճակում և կարիք ունեն կայուն եկամտի աղբյուրի, այնուամենայնիվ, ՊՆ այս որոշմանը մարդիկ թերահավատորեն են վերաբերել։

Պատճառն այն է, որ ըստ արցախցիների՝ ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի պաշտոնյաները վերջին մարտական գործողությունների ժամանակ իրենց անպատասխանատու են դրսևորել, օրինակ՝ պարզվել է, որ անտեղյակ են իրենց ենթակաների գտնվելու վայրի վերաբերյալ։

Oragir.News-ի արցախցի զրուցակիցը, ով ցանկացավ անանուն մնալ, ասաց, որ սեպտեմբերյան երկօրյա պատերազմի ժամանակ իր տղան զինակիցների հետ մնացել է շրջափակման մեջ և իրենք իրենց ուժերով են մարդ գտել, որը կարողացել է արահետներով տղաներին հանել շրջափակումից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող