copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:20 11-10-2023

Գյուղում սուգ է, վաղը վերջին հրաժեշտը կտանք մեր զինվոր տղուն․ Գարգառի բնակիչ

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղում այսօր տեղի կունենա հրազենային վիրավորումից մահացած Նարեկ Նազարյանի հոգեհանգստի արարողությունը։

Գյուղացիներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տղայի մարմինը դեռ գյուղ չեն բերել․
«Հարազատները, գյուղապետը, գյուղի տղամարդիկ գնացել են Վանաձորի դիահերձարան, որ մեր տղու մարմինը գյուղ բերեն։ Սարսափելի ցավ է, խոսքեր չկան, չենք համակերպվում կատարվածի հետ։ Նարեկը շատ լավ մարդ էր, բարի, հոգատար, ընտանիքի տղա էր։ Ծնողները շատ էին հպարտանում նրանով, մեծ երազանքներ ունեին Նարեկի հետ կապված, բայց․․․ Գյուղում սուգ է, մեծից փոքր շոկի մեջ ենք, գիտակցում ենք, որ դեպքը եղել է, բայց նաև չենք ուզում հավատալ դրան»։

Գարգառի բնակիչն ասաց, որ Նարեկին հուղարկավորելու են գյուղի ընտանեկան գերեզմանատանը․
«Վաղը վերջին հրաժեշտը կտանք մեր զինվոր տղուն․․․»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, տեղեկացրել, որ շարքային Նարեկ Նազարյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը։ Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն