copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:42 11-10-2023

Մանվել Բադալյանը՝ ընդդիմության թեկնածու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» եվ «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են պատրաստվում առաջադրել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանին:

Նախորդ անգամ՝ սեպտեմբերի 12-ին, իշխող մեծամասնությունը տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը. 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էին ընդդիմադիր 33 պատգամավորներ, իսկ իշխող ֆրակցիայի պատգամավորներն, առհասարակ, չէին եկել քվեարկության, ինչի պատճառով Անահիտ Սարգսյանի թեկնածությունը խորհրդարանը չէր հաստատել:

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են կրկին փորձել ու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել;

Թկնեծաուի առաջադրման ժամկետը մինչև ամսի 12-ն է, ընդդիմադիրները վաղը կներկայացնեն նրա թեկնածությունը ԱԺ, իսկ ԱԺ առաջիկա նիստին արդեն կքննարկվի Մանվել Բադալյանի թեկնածության հարցը:

Թե ինչու՞ կանգ առան հենց Մանվել Բադալյանի թեկնածության վրա, հաշվի առնելով, որ ՔՊ-ն նախորդ անգամ տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը, հիմա ի՞նչ ակնկալիքով են նոր թեկնածու առաջադրում, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, մեր այս հարցերին ի պատասխան, ասաց.

«Սահմանադրությամբ և օրենքով սահմանված մեր լիազորությունն է ներկայացնել թեկնածու, մենք ներկայացնում ենք արժանապատիվ, իսկ թե ի՞նչ կանի իշխանությունը՝ չեմ կարող ասել: Մյուս բոլոր հարցերի պատասխաններն արդեն ԱԺ նիստին կհնչեն»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը