Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:47 10-10-2023

Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին:

Փաշինյանն այս մասին ասել է հյուրընկալող երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում: Համապատասխան տեղեկությունը հաստատել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը ափսոսանքով հայտնել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել միջոցառմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կանցկացվի ԱՊՀ գագաթնաժողովը, որը կգլխավորի Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը։