copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:00 10-10-2023

Ադրբեջանի ԱԽՔ-ը կարծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն ավելի շատ անհրաժեշտ է Հայաստանին

Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից կորցրած յուրաքանչյուր օր Հայաստանին մոտեցնում է ավելի մեծ կորուստների։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ուսուբովն ընդգծել է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը, խաղաղության պայմանագրի ստորագրումն ավելի շատ անհրաժեշտ է Հայաստանին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը լիովեն վերակագնել է վերահսկողությունն իր սահմանների նկատմամբ։

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը, խաղաղության պայմանագրի ստորագրումն ավելի շատ անհրաժեշտ է Հայաստանին։ Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները վերցվել են լիակատար վերահսկողության տակ, հակառակ կողմից մեր երկրի համար վտանգ ներկայացնող ռազմավարական դիրքերը գտնվում են մեր հսկողության տակ»,- նշել է նա։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն իր հերթին լրացուցիչ խթան կհանդիսանա ողջ տարածաշրջանի զարգացման համար և մեծ տնտեսական օգուտ կբերի Հայաստանին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը