copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:26 10-10-2023

Առաջիկա հինգ տարում կգործարկվի Իրանի երկրորդ ատոմակայանը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում երկրի երկրորդ ատոմակայանի գործարկման մասին։ Այս մասին տեղեկացնում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը։

Իրանի հարավում գտնվող Բուշեհր քաղաքում երկրորդ ատոմակայանի ռեակտորի մի մասի բետոնապատման աշխատանքը դիտարկելուց հետո, Մոհամմադ Էսլամին ասել է, որ կառավարության աջակցությունը և Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ծրագրի իրականացման հարցում Իրանի նախագահի շեշտադրումները հանգեցրել են Բուշեհրում այս երկու ատոմակայանների կառուցման ճանապարհին առկա խոչընդոտների արագ վերացմանը։

Անդրադառնալով Բուշերի ատոմակայանի առաջին էներգաբլոկից էլեկտրաէներգիայի արտադրությանը՝ Էսլամին ասել է, որ հիմնականում ատոմակայաններն էլեկտրաէներգիայի արտադրության կենտրոններն են, և դրանց հզորությունը տարբեր եղանակային պայմաններում չի նվազում՝ ի տարբերություն այլ էլեկտրակայանների, որոնք փոխում են իրենց կարգավիճակը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը