copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:14 10-10-2023

Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Շուշի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այսօր կայցելի Շուշի։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ֆիդանը կմեկնի Շուշի՝ «Տնտեսական համագործակցության կազմակերպության» նախարարների 27-րդ ժողովին մասնակցելու նպատակով։ Այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը քննարկվելու է երկկողմ տնտեսական համագործակցությունն ու օրակարգային հարցեր։

«Ժողովին գնահատվելու են համագործակցության շրջանակներում 2023-ին իրականացված աշխատանքներն ու արդյունքները, ինչպես նաև քննարկվելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» օրակարգում տեղ գտած ընթացիկ հարցերը»,- ասվում է հայտարարությունում։