copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:43 10-10-2023

Իսրայելը 1 օրում Եվրոպայից հարյուրավոր զինվորականների է վերադարձրել երկիր

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում Եվրոպայից երկիր են տեղափոխել հարյուրավոր իսրայելցի զինվորականների, որպեսզի նրանք մասնակցեն Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման դեմ պատերազմին։ Այս մասին տեղեկացնում Timesofisrael.com լրատվականը:

Հաղորդվում է, որ զինվորականները մանրամասնել են, որ C-130 և C-130J ծանր տրանսպորտային ինքնաթիռները թռչել են Եվրոպայի տարբեր երկրներ՝ ծառայությունից դուրս գտնվող զինվորներին Իսրայել վերադարձնելու համար:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ գործողությունն իրականացվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված։