Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:42 09-10-2023

Դժոխքի միջով ենք անցել. Արցախից բռնի տեղահանված

Գրետա Գրիգորյանը ծնվել և մեծացել է Շուշիում։ Հիշում է, փոքր էր, երբ առաջին անգամ կորցրեցին Շուշիի իրենց տունը, տեղափոխվեցին Ստեփանակերտ։ Շուշիի ազատագրումից հետո, ամեն ինչ սկսել էին նորից ստեղծել, տուն ու տեղ դնել։ Տիկին Գրետան ասում է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրենց կյանքը գլխիվայր շրջվել է։

Պատերազմից հետո Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերից մեկում վարձով էին ապրում։

«Ես ծնվել մեծացել եմ Շուշի քաղաքում, 88 թվին, որ շարժումը սկսվեց, եկանք Ստեփանակերտ, հանրակացարանում էինք ապրում։ Շուշիի ազատագրումից հետո նորից գնացինք Շուշի։ Պատերազմը, որ սկսվեց, մեր տուն ու տեղը կորցրինք, եկանք 1-2 ամիս Երևանում մնացինք, պատերազմից հետո վերադարձանք Ստեփանակերտ։ Մի քիչ սկսեցինք ապրել, էս պատերազմը սկսվեց... Դժվար էր, մտավախություն կար, բայց մենք մեր հողին կպած էինք»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Գրետա Գրիգորյանը։

Արցախցի կինն ասում է՝ սեպտեմբեի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, նույնիսկ այդ ժամանակ էին վստահ, որ իրենք իրենց հողում են ապրելու։

Տիկին Գրետան ասում է՝ ամսի 19-ի կրակոցների ժամանակ 20 հոգով նկուղում են թաքնվել. դժոխքի միջով են անցել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ