copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:38 09-10-2023

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղում 700 հակ անասնակեր է այրվում. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գրիգոր Զոհրաբի փողոցի թիվ 31 տան մոտակայքում անասնակեր է այրվում:

Մինչև հրշեջների ժամանումը՝ մոտ 700 հակ անասնակերում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Ոստիկանությունը պարզում է սեփականատիրոջ ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված