copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 21:30 07-10-2023

Ընդգծվել է նաև ղարաբաղցի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման անհրաժեշտությունը․ Շառլ Միշել

Բրյուսելում Հայաստան-Ադրբեջան հանդիպման նախապատրաստման շրջանակներում զանգահարել եմ նախագահ Ալիևին։ Այս մասին գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«ԵՄ-ի հավատարմությունն եմ հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք վերահաստատեցինք տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը։ Ընդգծվել է նաև ղարաբաղցի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ երկարաժամկետ հեռանկարում»,-ասված է հայտարարությունում։