Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:58 06-10-2023

Ո՞րն է բենզինի գնաճի պատճառը, արդյոք կա՞ այլընտրանք

2023թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.8% և 6.9%-ով: Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4% գնաճ և դիզելային վառելիքի 17.4% գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ բենզինի 18.1% գնաճ և դիզելային վառելիքի՝ 6.2% գնանկում:

Հեղուկ գազը 160-ից դարձել 220 դրամ, իսկ բենզինը 490-ից դարձել է 550 դրամ։ Պրեմիում տեսակի բենզինը վաճառվում է 580 դրամով, ռեգուլյարը՝ 550 դրամով, իսկ դիզելը՝ 570 դրամով։

Գազաբենզալցակայանների մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թանկացումը պայմանավորված է մի քանի գործոնով․ ՌԴ-ում դեֆիցիտային դրսևորումները հանգեցրել են գների բարձրացմանը, բացի այդ, սեպտեմբերի երկրորդ կեսից Ռուսաստանի կառավարությունը, որպես նման իրավիճակի լուծման միջոց, կիրառել է արգելանք արտահանման նկատմամբ՝ բացառությամբ որոշ սահմանափակումների, որոնց մեջ մտնում էին նաև ԵԱՏՄ երկրների շրջանակում պետական պայմանագրերով կատարվող մատակարարումները։ Սա որոշակիորեն ազդել է արտահանման ծավալների վրա և նպաստել դրսում որոշակի դեֆիցիտի ձևավորմանը։
Իսկ, այն, որ որպես այլընտրանք ներկրում իրականացվում է նաև Իրանից, ինչո՞ւ բացն այդպես չի լրացվում, գազաբենզալցակայանների աշխատակիցները նշեցին, որ այստեղ կա որակի խնդիր։

«Որակ չունի, իրենց զտարանները պատժամիջոցների և պահեստամասերի պատճառով լավ չեն աշխատում։ Իրանից բենզին բերելու համար պետք է վերամշակման գործարան, որովհետև բավականին կեղտոտ է։ Սև մուր է թափում մեքենաներից ։ Իրենք են դժգոհ, որ ճիշտ է՝ բենզինը շատ էժան է, բայց շատ վատն է»,-ընդգծեցին մեր զրուցակիցները։

Ի դեպ, երեկ հաղորդագրություն է տարածել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ նշելով, որ ուշադրության կենտրոնում են պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։
«Բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաև տեղափոխման ծախսերով և այլն։ Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2023 թվականի հունվարին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի ներմուծման միջին գինը կազմել է 0,41 ցենտ, իսկ սեպտեմբերին՝ 0,8 ցենտ։ Բացի այդ, 2023 թվականի հունվարին փոխարժեքը եղել է միջինում 390 դրամ, իսկ հոկտեմբերին միջինում կազմել է 414 դրամ։ Վերոգրյալից ելնելով` կարող ենք փաստել, որ բենզինի գնի բարձրացումը պայմանվորված է և´ ներմուծման գնի բարձրացմամբ, և´ դոլարի փոխարժեքի որոշակի աճով։ Նշենք, որ բենզինի գները վերոգրյալ գործոններով պայմանավորված մշտապես տատանվում են, և 2022 թվականին հունվար-օգոստոս ամիսներին ռեգուլյար տեսակի բենզինի գինը տատանվել է 500-520 դրամի սահմաններում, իսկ պրեմիում տեսակինը՝ 520-540 դրամի սահմաններում։ Մինչդեռ, 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին, պայմանավորված ներմուծման ցածր գնով և դրամի արժևորմամբ, ռեգուլյար տեսակի բենզինի գինը տատանվել է 320-350 դրամի սահմաններում, իսկ պրեմիումինը՝ 350-370։ Այսպիսով, միջազգային շուկաներում բենզինի գների, այդ թվում՝ դոլարի փոխարժեքի փոփոխություններով պայմանավորված բենզինի շուկայում մշտապես տեղի են ունենում տատանումներ, որի արդյունքում շուկայում որոշ ամիսներին կարող են լինել համեմատաբար ցածր գներ, իսկ որոշ ամիսներին՝ բարձր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
16:08 Նա միակն է. 2-րդ անգամ ամուսնացած Ալեքսանդր Բաբասյանը նոր կնոջ հետ համատեղ լուսանկար է հրապարակել