copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:15 06-10-2023

Բաքուն թարմացրել է Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով իր ունեցած կորուստների թիվը

Սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով այդ երկրի ունեցած կորուստների թիվը հասել է 205-ի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողներից մեկը նույնպես մահացել։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար զոհերի նոր ցուցակ են հրապարակում, որտեղ լինում է որոշակի փոփոխություն։

Ավելի վաղ Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Բաքուն ունեցել է 192 սպանված և 511 վիրավոր։

Ձեզ գուցե հետաքրքրի