Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:10 06-10-2023

Ինչ վարկած է քննվում բենզինի պահեստում պայթյունի դեպքով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախի քննչական կոմիտեն տեղափոխվել է Հայաստան ու քննում է բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ քրեական գործը առաջիկայում տեղափոխվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացիները բենզինի տարաները լցրել ու բաժանել են միմյանց, ինչի ընթացքում բենզինը թափվել է հատակին:

Վարկած կա՝ մի քաղաքացի ծխախոտը գցել է հատակին, ինչի հետեւանքով պայթյուն է եղել։ Նշենք, որ Արցախում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով պաշտոնապես տուժել է 290 մարդ: Հարյուրավոր զոհեր, որոնց վիճակագրությունն այլեւս չի վարվում…

Տուժողներին հաշվող չկա Արցախում արդեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում պայթյուն էր եղել վառելիքի պահեստում։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել