copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:37 06-10-2023

Ինչ ունեցվածք ունի հակահայկական հայտարարություններով աչքի ընկնող ՔՊ-ական պատգամավորը. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, լինելով պատմության մասնագետ, հայտնի է իր հակահայկական հայտարարություններով։ Հիշեցնենք նաեւ, որ Ասլանյանն այն պատգամավորն է, որ Հովիկ Աղազարյանի հետ այցելել էր Եռաբլուր, որտեղ ընդհարում էր եղել զինվորների ծնողների հետ։ Հենց այդ պատճառով էլ ՔՊ-ականներից լուրջ նկատողություն էր ստացել Ասլանյանը։

Հակոբ Ասլանյանը 8-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր է։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմում են 9 մլն 273 հազար դրամ, որից 8 մլն 545 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։ Եկամտի մյուս մասը՝ 728 հազար դրամը, կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Ասլանյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում, որը ձեռք է բերել 1987 թվականին, սակայն պատգամավորը դրանով չի սահմանափակվել։

Նրա ստացված վարկերի եւ փոխառությունների մասին պատմող բաժնից հասկանում ենք, որ նա ունի նաեւ հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 26 մլն դրամ։ Նա որեւէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 4 հազար 720 դոլար, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն 200 հազար դրամ։ Ըստ հայտարարագրի՝ պատգամավորը հանդիսանում է «Ազգային կամուրջ» ՀԿ-ի նախագահ։

Հիշեցնենք նաեւ, որ Հակոբ Ասլանյանն այն հայտնի ուսուցիչն է, որը դատարկ դասարանում դաս է անցկացրել եւ տնայիններ է հանձնարարել։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը