copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:04 05-10-2023

ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին և ներկա պետական այրերի ձերբակալությունը

ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին եւ ներկա պետական այրերի ձերբակալությունը:

Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ.

«ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին եւ ներկա պետական այրերի ձերբակալությունը, որոնց մեջ է նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։

21րդ դարում ամբողջ մարդկության, գերպետությունների եւ միջազգային, այսպես կոչված, իրավունքների պաշտպան կազմակերպությունների աչքի առջեւ Արցախում տեղի է ունենում ցեղասպանություն, եւ մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում։

Դավադիր պայմանավորվածությունների ու լուռ համաձայնությունների պայմաններում Ադրբեջանի հանցավոր ռեժիմը փորձում է Արցախի Հանրապետության կազմալուծման եւ արցախահայության հայրենազրկման գործընթացն անշրջելի դարձնել։ Այս համատեքստում Արցախի Հանրապետության գործող եւ նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարության մի շարք ղեկավարների գերեվարումը եւ կեղծ մեղադրանքներով կալանավորումը հերթական աղաղակող ապօրինությունն է եւ հեռու գնացող նպատակներ ունի։

Այս հարցը ոչ միայն քաղաքական, այլեւ ազգային նշանակություն ունեցող եւ արժանապատվության հարց է։ Իրավական գործիքակազմերը կարեւոր, բայց բավարար չեն գերեվարված գործիչների ազատման համար։

Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, բայց նաեւ ամբողջ աշխարհի ազդեցիկ հայկական շրջանակները պետք է գործադրեն քաղաքական եւ դիվանագիտական բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար։

Ալիեւյան վարչակարգի հանցավոր գործունեությունը, ուժի կիրառման սպառնալիքով էթնիկ զտումների ցեղասպան քաղաքականությունը չի կարող եւ չպետք է անհետեւանք ու անպատիժ մնալ»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում