Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:40 04-10-2023

Հայաստանի Հանրապետության կուսակցությունների և քաղաքացիական հանրության հայտարարություն

Անդրիաս Ղուկասյանն օրեր առաջ բաց նամակ էր հղել ՀՀ նախկին և ներկա նախագահներին։

«Իմ ողջ կյանքն ապրել եմ Հայաստանում եւ երբեք ոչ մի խնդրանքով չեմ դիմել Ձեզ կամ Ձեր ենթականերին, այսօր խնդրում եմ՝ միանալ Հայաստանի Հանրապետության կուսակցությունների և քաղաքացիական հանրության ստորև ներկայացված հայտարարությանը․

Հայաստանի Հանրապետության կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային Ադրբեջանում 1988թ. սկիզբ առած հայերի էթնիկ զտման ծրագիրը, որին զոհ են դարձել կես միլիոնից ավելի մարդ, հասել է իր գագաթնակետին։ Այսօր կասկածի տակ է դրված միջազգային հանրության կարողությունը՝ պաշտպանել սեփական հայրենիքում ազատ ապրելու յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքը։ Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովուրդը ձեռք է բերել փախստականի կարգավիճակ։ Արցախյան հակամարտության նման հանգուցալուծումը ընդունելի չի կարող լինել ոչ իրավունքի, ոչ քաղաքական եւ ոչ էլ բարոյական տեսանկյունից։ Ճգնաժամը հաղթահարելու եւ մարդկանց համար սեփական հայրենիք վերադառնալու համար անհրաժեշտ պայմաններն են․

1․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր գերեվարված եւ ձերբակալված անձանց։

2․ Ադրբեջանի զինված ուժերը, ոստիկանությունը եւ վարչակազմը պետք է դուրս բերվեն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ողջ տարածքից։

3․Լաչինի միջանցքը պետք է անցնի ՄԱԿ-ի կառավարման ներքո։

4․ ՄԱԿ-ի մանդատով խաղաղարար ուժերը պետք է մուտք գործեն նախկին ԼՂԻՄ-ի տարածք եւ տեղակայվեն նրա սահմաններին։

5․ Լեռնային Ղարաբաղում մարդկանց անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները եւ բնականոն կյանքը վերակազմակերպելու համար պետք է գործի ՄԱԿ-ի կողմից ձևավորված վարչակազմ։

Ակնհայտ է, որ այս նախապայմանների կատարումը հնարավոր է դարձնում եւ փախստականների վերադարձը, եւ խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական կարգավորումը։Դիմում ենք Եվրոպական Խորհուրդի նախագահ Շարլ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին պահանջով․

Հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսվող Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պաշտպանել Լեռնային Ղարաբաղում առանց բռնության և հարկադրանքի, պահպանելով մարդու իրավունքները եւ ազատությունները, խաղաղության հասնելու այս օրակարգը։

Համոզված ենք, որ ԵՄ-ը, Ֆրանսիան և Գերմանիան օժտված են մեծ հնարավորություններով Հայաստանին և Ադրբեջանին պարտադրել արժանապատիվ խաղաղություն»։

Հայտարարությանը միացել են բազմաթիվ կուսակցություններ, ՀԿ-ներ, կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ․

Ազգային Ինքնորոշում Միավորում Կուսակցություն
«Արդարություն» Կուսակցություն
Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցություն
Հայ Կառուցողական Կուսակցություն
Պահպանողական Կուսակցություն

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության շտաբ
Եղիշե Չարենցի Տուն-Թանգարան
Տեղեկատվական Համակարգերի Զարգացման և Վերապատրաստման Կենտրոն
Հայհեղինակ ՀԿ
«ԷԽՈ» Հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան Հասարակական Կազմակերպություն
Հայկական Սահմանադրական Իրավապաշտպան Կենտրոն (ՀՍԻԿ) հասարակական կազմակերպություն (ՀԿ)
«ԿԵՆԱՑ ՏՈՒՆ» հասարակական կազմակերպություն (ՀԿ)
«ՄԱՅՐԻ» Բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն հասարակական կազմակերպություն (ՀԿ)
Էկոլոգիական հասարակական միություն ՀԿ
"Արժանավայել ծերություն" տարեցների շահերի պաշտպանություն հասարակական կազմակերպություն
"Հայաստանի ԴՕՍԱԱՖ" համահայկական հասարակական կազմակերպություն
Զարթոնք գաղափարաքաղաքական ակումբը
"Անահիտ" պատմամշակութային և երիտասարդական ՀԿ
Արթուր Թարխանյան կենտրոն ՀԿ
Ռադիո Հայ ռադիոկայան

Արփինե Տոնեյան, IT տեխնոլոգիաներ, Լոմոնոսովի անվ․ ՄՊՀ Երևանի մասնաճյուղ
Գրետա Գաբրիելյան, «էկոլոգիական ակադեմիա» ՀԿ նախագահ
Անուշ Սահակյան, Բժշկության դոկտոր-Հանրային առողջապահության մագիստրոս
Սվետլանա Վարդանյան, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Հակոբ Ասատրյան, ՕՐԵՐ համաեվրոպական ամսագիր
Վարդան Հակոբյան, դիրիժոր
Տիգրան Օհանջանյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ծննդատուն բժիշկ
Սիրանույշ Առաքելյան, ՀՀԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող

Նաև ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում