Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:25 04-10-2023

Նիկոլ կոչեցյալը Հայաստանը թուրքական նահանգ է սարքելու. Արցախից տեղահանված

66-ամյա Էլբրուս Բուդաղյանը Մարտակերտի շրջանի Նոր Ջրաբերդ գյուղից է բռնի տեղահանվել։ Մի քանի պատերազմների միջով է անցել, հաղթել, ինչպես ինքն է ասում՝ մոխիրների վրա տուն ու տեղ է սարքել։
«1992 թվականին, երբ կռիվը սկսվեց, մենք 4 եղբայրներով ջոկատ կազմեցինք, կռվեցինք ու հաղթեցինք էդ կռվում։ Ես մինչև 1996 թվականը ծառայության մեջ եմ եղել, հետո այնպես ստացվեց, որ դուրս եկա ծառայությունից և գյուղապետ աշխատեցի։ Մենք առաջին արցախյան պատերազմում սկի նորմալ զենք չունեինք, բայց հաղթեցինք։ Մենք 2016 թվականին հաղթեցինք, իսկ 2020 թվականի պատերազմը պարզ երևում է, որ հետևում դավաճանական քայլ կա։ Թոռս 7 ամսվա ծառայող էր պատերազմի ժամանակ, պիտի ասեմ, որ տղեքը քաջաբար կռվել են»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Էլբրուս Բուդաղյանը։

Արցախցի տղամարդու խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ պատերազմի ամենաթեժ օրերին բանակի հրամանատարներին էր փոխում և նշանակում իր մարդկանց։ Էլբրուս Բուդաղյանի համար անհասկանելի է եղել, թե ինչ էր անում Փաշինյանի կինը, ի՞նչ պաշտոն ուներ, որ հրամանատարական աշխատանքներին էր միջամտում։

«Աննա Հակոբյանը ինչու՞ էր գեներալիտետի գաղտնի, փակ խորհրդակցություններին մասնակցում»:
Արցախցի տղամարդու խոսքով՝ մի բան լավ է հասկցել, եթե Փաշինյանը շարունակի մնալ Կառավարության ղեկին, ապա Հայաստանին նույն ճակատագիրն է սպասվում, ինչ եղավ Արցախի հետ.
«Նիկոլ կոչեցյալը Սյունիքն էլ է տալու, Վարդենիսն էլ, Երևանն էլ Էրիվան է սարքելու, հերթով գալիս է: Նա Հայաստանը մի հատ թուրքական նահանգ է սարքելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին