copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:48 03-10-2023

Երևանին և Բաքվին սպասում են Բիշքեկում. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հասկացրել է, որ սպասում է ԱՊՀ պետությունների ղեկավարների (բացի Ուկրաինայից եւ Մոլդովայից) մասնակցությանը ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդին, տեղեկացրել է РИА Новости-ն։

Խորհրդի նիստը Ղրղըզստանի մայրաքաղաքում նախատեսված է հոկտեմբերի 13-ին։ Նախօրեին տեղի կունենա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը։

«Երկրների մեծ մասը հաստատել է իր մասնակցությունը։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի եւ Մոլդովայի ներկայությանը, նրանք չեն ներկայացվի պետությունների ղեկավարների Խորհրդի նիստում, արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստում։ Ձեռնպահ են մնում մասնակցությունից, չնայած դե յուրե մնում են ԱՊՀ անդամներ»,- ասել է Լեբեդեւը լրագրողներին Մինսկում։

Պատասխանելով Բիշքեկի գագաթաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայության պլանների մասին հարցին՝ Արցախի շուրջ իրավիճակի հետ կապված, Լեբեդեւը նշել է, որ Համագործակցության գործադիր կոմիտեն տեղեկություն չունի, թե էլի ինչ-որ երկրներ՝ Ուկրաինայից եւ Մոլդովայից բացի, հրաժարվում են մասնակցել։

Համենայն դեպս, այն տեղեկությունը, որը մենք այժմ ունենք, վկայում է այն մասին, եւ մենք դրա հույսն ունենք, որ երկրների մեծ մասը, բացի Ուկրաինայից եւ Մոլդովայից, ներկայացված կլինեն այդ համաժողովներում»,- ավելացրել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից