Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:19 03-10-2023

Արցախի ժողովրդին դուք ինքներդ հանձնեցիք Ադրբեջանի գերիշխանությանը. Մինասյանը՝ ՔՊ-ին

Քաղաքական մեծամասնությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝ կարգելով նոր մեղավորների, պատմական տգիտությունը ի ցույց դնելով՝ փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը։ Այսօր ԱԺ-ում իշխանական պատգամավորների ելույթներին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Իրականությունն այն է, որ Արցախի հերոսական, արժանապատիվ ժողովրդին դուք ինքներդ հանձնեցիք Ադրբեջանի գերիշխանությանը, ինքներդ մղեցիք մեր քաղաքացիներին, որպեսզի ստիպված սովամահ վիճակում դիմագրավեն ադրբեջանական հրոսկախմբերին, ինքներդ ձեր կառավարության ղեկավարի գլխավորությամբ հրաժարվեցիք աջակցություն ցուցաբերել և մղեցիք կործանման։ Այս ամենը դուք փորձում եք փաթաթել, թե իբր իշխանազավթո՞ւմ է տեղի ունեցել Արցախում։ Ձեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցաբար քանի՞ անգամ է փորձել փախնել, թողնել իշխանությունն ու հեռանալ։ Եվ հեռացել է։

Այն փրկությունը, որ փորձում էին անել... էլի ձեր իսկ ղեկավարությամբ, դավադիր գործողություններով մղեցիք հայաթափման ողջ Արցախը։ Հազարավոր տարիներ Արցախը որպես հայկական բնակավայր լինելով՝ այսօր դադարել է այդպիսիսն։ Դուք եկել եք էստեղ, ձեր մեղքը փորձում եք բարդել Արցախի հերոսկան ժողովրդի վրա՞։ Դուք տեղեկություն ունե՞ք, որ հերոսական ժողովուրդը մեկ օրվա պատերազմի ընթացքում 64 հազարանոց ադրբեջանական բանակին 1200-ից ավելի կորուստներ է պատճառել թշնամուն, դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչպես է պատանդառված հայ գեներալը և դուք ի՞նչ եք արել այդ ուղղությամբ, ի՞նչ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ամենից շատ դիտված

12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
10:43 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան
13:00 Ինչու խաբեցին, «գցեցին» ռուսամետ 3 ուժերին
10:29 3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5-ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից տուժածների մասին