copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 21:40 30-09-2023

Հայաստանը Եվրահանձնաժողովից օգնություն է խնդրել Ղարաբաղից բռնագաղթածներին ընդունելու համար

Հայաստանը դիմել է Եվրահանձնաժողովին՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածների զանգվածային ժամանման հետևանքով խնդիրները լուծելու օգնության խնդրանքով։ ՏԱՍՍ-ը գրում է, որ Իտալիայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանից ակնկալում են առաջին անհրաժեշտության և սանիտարահիգիենիկ պարագաներ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ՝ Իտալիան, «որն աշխատում է տարածաշրջանի կայունացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություն հաստատելու ուղղությամբ, անմիջապես ներգրավել է իր ծառայությունները՝ արձագանքելու այս խնդրանքին»։

Հայաստանի կռավարության տվյալներով՝ ավելի քան 100 հազար ներքին տեղահանվածներբռնագաղթածներ Լեռնային Ղարաբաղից ժամանել են Հայաստան։

Ամենից շատ դիտված