Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:30 30-09-2023

Սիրտս պայթում է․ իմ հավատավոր ժողովրդի հետ դուրս եկա Արցախից. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Այս պահին իմ սիրտը պայթում է, որովհետև ես իմ ժողովրդի հետ դուրս եկանք Արցախից, այսօր բոլորիս մտքում և սրտում հարցականներ են: Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Ազգի հիշողությունը ուժեղ է, որովհետև ազգը հիշում է, ազգը պահանջում է: Վտանգված է մեր ներքին ինքնությունն է, որպեսզի վերադառանանք մեր ինքնությանը, Արցախը պետք է դառնա մեր նպատակը»,-ասաց նա:

Հոգևորականը նշեց, որ հիմա մարդու սիրտը տխուր է, հոգին փոքր-ինչ հեռացած մարմնից և այս պահին միայն ու միայն աղոթքը կխաղաղացնի այն․
«Այս աղոթքը պետք է դառնա միասնության աղոթք՝ ընդունելու մեր քույրերին և եղբայրներին մեր սրտին և մտքին համահունչ, որպեսզի նրանք զգան, որ ոչ միայն հայը հային, եղբայրը եղբորն ընդունում է զուտ նյութական օգնություն ցուցաբերելու համար, այլ՝ սրտակից է իրեն: Սա է ամենամեծ ջերմությունը, որ մենք կարող ենք փոխանցել մեկս մյուսին»,–ասաց նա և հնչեցրեց աղոթք:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում