copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:08 10-09-2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանին և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 10-ինՄայր Աթոռում ընդունել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։

Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել նախարարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող միջազգային համաժողովին իր մասնակցությունը բերելու համար, որով հնարավորություն է ընձեռնվում ժողովականներին համապարփակ ներկայացնելու Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները և հիմնախնդիրը։ Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է նախարարին, որ այս շրջանում Քույր Եկեղեցիների ներկայացուցիչները ևս համապատասխան աշխատանքներ են իրականացրել միջազգային ատյաններում բարձրաձայնելու Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ։

Հանդիպմանը Նորին Սրբությունը նշել է նաև, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին և Եվրոպական եկեղեցիների համաժողովի նախագահին տեղեկացվել է Մայր Աթոռի կողմից Արցախի հոգևոր-մշակութային արժեքների պահպանման գործում իրականացվող աշխատանքների մասին։

Նախարար պարոն Դավիթ Բաբայանն իր խոսքում ընդգծել է, որ Արցախը մշտապես զգացել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աջակցությունը և մեծապես կարևորել ու գնահատել այն։ Վերջինս նաև ընդգծել է նման համաժողովների կազմակերպման կարևորությունը, որոնց միջոցով հնարավոր է Արցախն առավել ճանաչելի դարձնել միջազգային տարբեր հարթակներում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում