copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:38 30-09-2023

Վահագն Խաչատուրյանը կորել է. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 19-ից հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կորել է ասպարեզից։ Նրան անգամ չի անհանգստացնում Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը, այդքան զոհերը, բռնի տեղահանությունն ու Արցախի գոյության դադարումը։ Համենայնդեպս, ՀՀ նախագահի աշխատակազմի կայքում առկա տվյալները վկայում են այն մասին, որ Խաչատուրյանին այդ հարցերը չեն հուզում։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզեց, որ նրա գործունեության վերաբերյալ վերջին տեղեկությունը եղել է սեպտեմբերի 21-ին, երբ շնորհավորել է ՀՀ անկախության տոնը։ Դրանից հետո նախագահը լռել է մինչեւ սեպտեմբերի 26-ը: Այս օրն էլ նրան դեսպան է հավատարմագրեր հանձնել, այցելել է Չինաստանի դեսպանատուն, երեկ էլ շնորհավորել է Չինաստանի նախագահին։

Այսինքն՝ Արցախում իրավիճակը նրան չի հուզում: Պաշտոնական կայքում որեւէ խոսք չկա հայ ազգի համար ողբերգական իրադարձությունների մասին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան