copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:33 29-09-2023

Բյուրականի աստղադիտարանը կացարան է հատկացրել մոտ 40 արցախցու, իսկ մեկին ապահովել է աշխատանքով

Բյուրականի աստղադիտարանն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված 40 հայրենակիցների։ Նրանցից 18-ը երեխա է։ Բոլոր սենյակներն այս պահին զբաղված են։ Սա արցախցիների այն խումբն է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կրկին եղել է Բյուրականում ու մի քանի ամիս մնացել են։ Այն ժամանակ նրանք Հադրութից էին եկել, հետո վերադարձան Արցախ ու հիմա կրկին այստեղ են։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեցին Բյուրականի աստղադիտարանից։

Բյուրականի աստղադիտարանը աշխատանքի է ընդունել նաև Արցախի գիտական կենտրոնի աշխատակից Աննա Գասպարյանին։ Նա կմիանա ԲԱ «Աստղագիտական շրջահայություններ» գիտահետազոտական խմբին՝ խորացնելու իր գիտելիքներն այդ ոլորտում։

Հիշեցնենք, որ Արցախի գիտական կենտրոնի աստղագիտական լաբորատորիայի բացումը տեղի էր ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 7-ին ԲԱ և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության ջանքերով, և գիտաշխատող Աննա Գասպարյանը հենց այդ լաբորատորիայի պատասխանատուն էր։ Միաժամանակ նա ֆիզիկա էր դասավանդում Ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում և Արցախի պետական համալսարանում։

Հավելենք, որ սեպտեմբերի 28-ի ժամը 12-ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 91․448 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93․000-ի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 69․916։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ