copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:00 29-09-2023

Ցանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՊՆ-ում. փոխնախարար

Այս պահին ՀՀ սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է դինամիկային, և ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, որևէ փոփոխության դեպքում կիրազեկենք հանրությանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

«Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով հայտնվել է սահմանային գոտում, և եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավելի, մի տեղ պակաս։ Բայց այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է և լարման միտում չի նկատվում»,- ասաց փոխնախարարը։

Հարցին՝ Արցախից բռնի տեղահանված զինվորականներին ի՞նչ է սպասվում, Արման Սարգսյանը պատասխանեց՝ ցանկալի կլիներ, որ նրանք ՀՀ զինված ուժերում ծառայության անցնեն։

«Այդ առումով մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք և մեր այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենա ընդգրկվել ՀՀ զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանց այդ հնարավորությունն ընձեռվի: Այն զինծառայողները, որոնք ցանկություն ունեն ծառայության անցնելու ՊՆ-ում, մենք սպասում ենք»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ