copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:00 29-09-2023

Արցախի վերջնական հայաթափումը 6-7 օրվա հարց է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան բռնագաղթել էր արդեն 68 հազար 386 անձ՝ Արցախի Հանրապետության բնակչության կեսից ավելին։ Հույսը, որ Արցախն ամբողջովին չի դատարկվի, կարծես թե մարում է։ Երեկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ մի քանի օրից Արցախում հայ չի մնա։ Եվ ռուս խաղաղապահների խոստումները, թե կկրկնապատկեն իրենց ռեսուրսները եւ կապահովեն Արցախում մնացողների անվտանգությունը, կարծես թե հերթական փուչիկն էին, ինչպես նրանց նախորդ խոստումները։ Արցախից մեզ հայտնում են, որ եթե ֆորսմաժորային որոշումներ չկայացվեն, ապա Արցախի վերջնական հայաթափումը 6-7 օրվա հարց է։

Մինչդեռ մի քանի օր առաջ տեղեկություններ կային, որ ռուսներն իրենց առաքելությունը շարունակելու նպատակով համոզում են հայերին՝ մնալ Արցախում։ Անգամ խոստանում էին, որ Արցախի համայնքը ղարաբաղցի ղեկավար կունենա՝ հանձին Վիտալի Բալասանյանի։ Մինչդեռ ռուս խաղաղապահները ոչ միայն Արցախը չեն պաշտպանում, այլեւ նրանց աչքի առաջ՝ Հակարիի կամրջի վրայի ապօրինի անցակետից ադրբեջանցի զինյալները ձերբակալում են հայտնի գործիչներին եւ տեղափոխում Ադրբեջան։ Ռուբեն Վարդանյանից հետո, ըստ որոշ տեղեկությունների, էլի մարդիկ են ձերբակալվել, որոնց մասին հստակ տեղեկություններ չկան։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նրանց մի մասը 44-օրյա պատերազմի օրերին Ալիեւին եւ իր ընտանիքի անդամներին «լայվով» նախշած մարդիկ են»։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում