copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:45 29-09-2023

ՀՀ պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի շեմը. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 395,1 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2022թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5 %-ով, իսկ 2022թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 8.7 %-ով։

ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 11 մլրդ 386.9 մլն ԱՄՆ դոլար։ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 185.6 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2022 թվականի դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5.4 %-ով, 2022թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 9.4%-ով. ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 10 մլրդ 844.1 մլն ԱՄՆ դոլար։
Արտաքին պարտքի 91%-ը Կառավարության պարտքն է, 9%-ը՝ Կենտրոնական բանկինը։

Կառավարության արտաքին վարկերի ու փոխառությունների կազմում ամենամեծ կշիռը Համաշխարհային բանկինն է։ Հայաստանի հաջորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է՝ 18.8% կշռով»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում