Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:20 27-09-2023

Երեխաներն ունեն իրենց հայրենիքում խաղաղ ապրելու իրավունք․ Մխիթարյանը դիմել է համաշխարհային առաջնորդներին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է համաշխարհային առաջնորդներին՝ Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին Մխիթարյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

Մխիթարյանը հիշեցրել է, որ 10 ամսվա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինված ուժերը դաժան հրետակոծության ենթարկեցին Լեռնային Ղարաբաղը։

«Սիրտս կոտրվում է, երբ իմանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Հայաստան զանգվածաբար փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:

Իրավիճակը, որն այժմ տառապանք է պատճառում մարդկանց Լեռնային Ղարաբաղում, հիշեցնում է պատմության ամենամութ ժամանակները։ Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների եւ համակենտրոնացման ճամբարների մութ էջերին եւ զղջում, որ ոչ ոք բավարար ջանք չի գործադրել այդ ամենը վերացնելու համար»,- գրել է նա:

Մխիթարյանը հայտնել է, որ հնարավոր չէ հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, սակայն դեռևս ժամանակ կա՝ Արցախում նոր ցեղասպանությունը կանխելու համար։ Նրա խոսքով՝ այս սարսափի մեջ անհրաժեշտ է հրատապ մարդասիրական օգնության մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդների տեղակայում` մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դադարեցնելու համար:

«Այժմ հրատապ է միջազգային առաջնորդների համար ոտքի կանգնել էթնիկ զտումների դեմ եւ օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։ Երեխաներն ունեն իրենց հայրենիքում խաղաղ ապրելու իրավունք»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան