Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:00 27-09-2023

Փաշինյանը Կանադայում տո՞ւն է գնել․ կառավարության պարզաբանումը

Այսօր համացանցում տարածվեց մի փաստաթուղթ՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում տուն է գնել՝ 3․700․000 դոլար արժեքով։

Oragir.News-ը տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ։ Հարցին, թե տարածված տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը՝ Բաղդասարյանը պատասխանեց․ «Իհարկե՛ ոչ»։

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև հավելեց, որ նման տեղեկությունները կոչվում են մանիպուլյատիվ ինֆորմացիա, որոնք նպատակ են հետապնդում մոլորեցնել հանրությանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ համացանցում տարածվել էր Նիկոլ Փաշինյանի կանադական անձնագրի լուսանկարը, որը նույնպես կառավարության կողմից հերքվել էր։

Ստորև ներկայացնում ենք համացանցում տարածված լուսանկարը, ըստ որի Փաշինյանը Կանադայում տուն է գնել․


Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
19:10 ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով