copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:46 26-09-2023

Անահիտ Մանասյանը Գորիսում շարունակել է հանդիպումներ անցկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գիշերվա ընթացքում Գորիս համայնքում շարունակել է հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Այս պահին ևս Պաշտպանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է Սյունիքի մարզում:

Տեղում իրականացնվում են փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ:

Նախօրեին Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան: Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ հետևել է կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:

Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան