copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:01 21-09-2023

Արցախի հայերի որևէ խնդիր առանց քաղաքական ուժերի լիակատար մոբիլիզացիայի չի լուծվելու․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից Երևանում որևէ քաղաքական պրոցես ես չեմ տեսնում։ Եթե կա գործընթաց, ապա խնդրում եմ ասեք, թե որտեղ, գնամ, իմ աչքով տեսնեմ։
* * *
Արցախի և արցախահայության խնդիրը քաղաքական է։ Արցախցիների կյանքը փրկելն էլ է քաղաքական հարց։

Քաղաքական խնդիրները լուծում են միայն ու միայն քաղաքական ակտորները՝ քաղաքական գործընթացներով, քաղաքական գործիքակազմով։ Քաղաքական ակտորներն այն ուժերն են, որոնք ի վիճակի են մոբիլիզացնել բավականաչափ թվով մարդկանց, գիտելիք, փող և այլ ռեսուրսներ քաղաքական խնդիրները լուծելու համար։

Քաղաքական ակտոր լինելը թղթով չէ, ցուցանակով չէ, կուսակցական լոգոյով չէ, այլ խնդիրներ լուծելու համար ռեսուրսներ մոբիլիզացնել կարողանալով է։

Արցախի հայերի որևէ խնդիր առանց քաղաքական ուժերի լիակատար մոբիլիզացիայի չի լուծվելու։

Հերիք է գցեք ձեր անելիքը շարքային մարդկանց ջեբը։ Մարդիկ գալիս են հրապարակ ու քաղաքական առաջնորդություն են փնտրում։

Այս գործընթացները գեներացնելն ու առաջնորդելը քաղաքական ուժերի համար ոչ թե ցանկության հարց է, այլ պարտքի։

Ինչպես զինվորականի պարտքն է, այնպես էլ քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի պարտքն է մոբիլիզացվել և մոբիլիզացնել ռեսուրսները քաղաքական խնդիրները լուծելու համար։

Ո՞ր օրվա համար ենք ձեզ քվե տվել ու ձեզ աշխատավարձ տալիս։

Եթե այս պահին էլ պիտի «իջնեք ջրի հատակը, մինչև անցնի վտանգը», ապա կարող եք այլևս դուրս չգալ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է