Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:52 20-09-2023

«Reuters»-ին հարցազրույց է տվել ոչ թե Վաhան Կոստանյանը, այլ Պարույր Հովհաննիսյանը․ ՀՀ ԱԳՆ

Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ԱԳՆ տեղակալ Վ. Կոստանյանը հայտարարել է, որ ԼՂ հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն «երկխոսություն պետք է հաստատվի»․ այս առնչությամբ պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱԳՆ-ն

««Reuters» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել ոչ թե ԱԳ փոխնախարար Վ․ Կոստանյանը, այլ Պ․ Հովհաննիսյանը, որի միտքը լրատվականը ներկայացրել է աղավաղված։ Լրագրողն ընդունել է իր սխալը և շտկել հոդվածը»,- ասված է պարզաբանման մեջ։