Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:30 20-09-2023

Որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան

Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ:



«Ստեփանակերտի հարգելի քաղաքացիներ,

Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:


Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:

Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ»:

Ամենից շատ դիտված