Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:47 19-09-2023

Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների միջոցով․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինն ամիս տևող տոտալ շրջափակումից հետո Ադրբեջանն այսօր անցել է լայնամասշտաբ հարձակման խաղաղ Արցախի նկատմամբ։ Սա իր անմարդկայնության աստիճանով միջազգային հանրության և միջնորդների նկատմամբ աննախադեպ արհամարհանքի դրսևորում է։ Սա մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին։ Սա ցեղասպանության փորձ է` ռմբակոծել խաղաղ քաղաքներն ու գյուղերը, հատկապես շրջափակման պայմաններում։

Պետք է շտապ դադարեցնել ռազմական ագրեսիան։ Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն միջնորդների ներգրավմամբ խաղաղ բանակցությունների միջոցով և մեծապես Ռուսաստանի միջնորդությամբ` որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորի։ Հնարավոր չէ կոտրել Արցախի ժողովրդին, և ես վստահ եմ, որ ռուս խաղաղապահները կկատարեն իրենց պատմական առաքելությունը։

Աստված պահապա՛ն Արցախին և մեզ բոլորիս»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ