copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:04 18-09-2023

Արցախը, թեև խիստ բարդություններով, ի հեճուկս իր թշնամիների՝ շարունակում է դիմադրել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ պնդումներ անել այն մասին, որ Արցախն առաջնագծի տարբեր ուղղություններով սադրանքներ կամ ագրեսիա է նախապատրաստում:

Ճիշտ հակառակը, Ադրբեջանի` Հայաստանի ու Արցախի ուղղության զորքերի մեծաթիվ շարժերն ու կենտրոնացումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է Արցախի հարցը լուծել ուժի կիրառման մկջոցով:

Ավելին` Արցախի իշխանությունների պնդումները «Լաչինի միջանցքի» վերագործարկման կամ որպես գլխավոր ճանապարհ օգտագործելու մասով Ադրբեջանը համարում է ապակառուցողական, որովհետև դրանով, ըստ ադրբեջանցիների, Արցախը հրաժարվում է շարժվել ինտեգրացիայի ճանապարհով:

Եթե Ադրբեջանին զուտ առիթներ են հարկավոր նոր ագրեսիա սանձազերծելու համար, ապա դա հարցի միայն մի կողմն է, սակայն նաև տեսանելի է, որ Արցախը, թեև խիստ բարդություններով, ի հեճուկս իր թշնամիների՝ շարունակում է դիմադրել»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող