Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:00 16-09-2023

Նիկոլը վախեր ունի Արցախից և Արցախով է սկսվելու հայոց պետականության փրկությունը․ Նարեկ Միրզոյան

«Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից պետություն է, մենք խնդիր չունենք Ռուսաստանին պաշտպանելու, որովհետև Ռուսաստանը իրականում պաշտպանության կարիք չունի։Գործող իշխանությունները մանիպուլյատիվ սուտ եղանակներով ամբողջ իրենց մեղքը փորձում են այլ արտաքին ուժերի վրա, այդ թվում Ռուսաստանի դաշնության»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով՝Փաշինյանը իր վերջին հարցազրույցներում կային բազմաթիվ ստեր և ժողովրդին հերթական անգամ մոլորեցնելու մեթոդներ։

Նարեկ Միրզոյանը անդրադարձել է նաև Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Վերջինիս խոսքով՝ Արցախի հումանիտար ճգնաժամը հետևանքն է այն բանի, որ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։Մեր զրուցակիցը հույս է հայտնում, որ չնայած Արցախում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճանին, միևնույնն է Արցախը պայքարելու է։

ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանի համոզմամբ՝Նիկոլ Փաշինյանը վախեր ունի Արցախից և Արցախով է սկսվելու հայոց պետականության փրկությունը։

Մանրամասները՝տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ