copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:29 15-09-2023

Մենք դա անում ենք Հայաստան անվան համար․ Փաշինյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին

Այսօր ՔՊ-ն իրականացնում է նախընտրական քարոզարշավի եզրափակիչ քայլերթն ու հանրահավաքը։

Հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երևան քաղաքում ասողը Երևան քաղաքի ընտրողն է, ուրիշ ասող չկա, չի եղել ու չի լինելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մայրաքաղաքի ոգու ամենակարևոր առանձնահատկությունը երկխոսությունն է, մասնակցությունը, և մենք ուզում ենք, որ Երևանցին, ինչպես մասնակցել է Երևանի հիմնադրամանը, զարգացմանը, երևանցին մասնակցի երևանի նոր ծաղկունքին, նոր վերելքին, դրա համար ենք ասում՝ ասեք, կանենք»,- իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով երեկ Հանրայինի եթերում կազմակերպված բանավեճին՝ Փաշինյանը նկատեց․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմակցին՝ Տիգրան Ավինյանին, ով ներկայացավ որպես գործուն, իրավիճակին տրիապետող, որպես իսկական քաղաքապետ, ով այո՛, պետք է խոսովանել, նոր տեմպ, նոր արագություն է տվել Երևան համայնքում մեր 2018 թ․ նախընտրական ծրագրի իրականացմանը»։

«Բանավեճից հրաժարվելը արհամարհանք է ընտրողի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը՝ ակնարկելով Հայկ Մարությանին և Անդրանիկ Թևանյանին։

Անդրադառնալով Սնուփ Դոգի համերգին՝ Փաշինյանն ասաց․ «Որևէ մեկը վիճակագրությւոն արե՞լ է, թե Հայաստան բառը աշխարհի բնակչության քանի տոկոսը գիտի։ Այո՛, նաևդրա համար, որ երբ որ նման մասշտաբի աստղերի համերգ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստան անունը շրջանառվում է աշխարում երիտասարդության շրջանում, սոցիալական ցանցերում։ Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը ծնկի է եկել»։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր