copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:33 15-09-2023

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Կոնսերվատորիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

Ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է կառույցի գործունեությանը, ընթացիկ աշխատանքներին, խնդիրներին ու առաջիկա ծրագրերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, որը Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է: Նա ներկայացրել է ստուդիայի ներկա գործունեությունն ու տեսլականը, առկա խնդիրները:

Ըստ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի՝ պետական աջակցությամբ հիմնանորոգվում է կոնսերվատորիայի մի մասնաշենքը, որի շինարարական աշխատանքների ավարտից հետո ուսանողները հնարավորություն կունենան ուսումնական գործընթացը կազմակերպելու բարեկարգված նոր միջավայրում:

Կոնսերվատորիայի ուսանողները, որոնք վերջերս են վերադարձել միջազգային մրցույթներից, հանդես են եկել երաժշտական կատարումներով. հնչել են դաշնամուր, սաքսոֆոն և ազգային նվագարաններ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է երիտասարդ երաժիշտների՝ միջազգային հարթակներում ելույթ ունենալու կարևորությունը՝ հայկական մշակույթը, հայ կատարողական արվեստը ներկայացնելու տեսանկյունից.

«Շատ կարևոր է, որ հայի ազգանունը հնչի արտասահմանյան տարբեր բեմերում: Դա նաև հրաշալի փորձառություն է մեր երիտասարդների համար: Սակայն միևնույն ժամանակ կարևոր է, որ այդ փորձառությամբ նրանք վերադառնան հայրենիք և շարունակեն ստեղծագործել և իրենց փորձը զարգացնել այստեղ»:

ԿԳՄՍ փոխնախարարը շեշտել է նաև ՀՀ մարզերում երաժշտական կրթության զարգացման և առկա խնդիրների հնարավոր լուծումների անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ