Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:24 14-09-2023

Ինչ սպառնալիքներ կարող են բերել Երևանում շատացող իսլամադավանները․ Սուրեն Պետրոսյանը հարց ուղղեց Ավինյանին

Հանրայինի եթերում ընթանում է հերթական նախընտրական բանավեճը։ Այս անգամ բանավեճին մեծամասամբ մասնակցում են կուսակցությունների առաջին համարները։ Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը հրաժարվել են մասնակցել բանավեճին։

«Ժողովրդական համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Պետրոսյանը հարց ուղղեց Տիգրան Ավինյանին՝ անդրադառնալով այն փաստին, որ քաղաքում գնալով ավելանում են օտարերկրացիները, որոնց մեծ մասը բանգլադեշցիներ, պակիստանցիներ են, որոնք իսլամադավան են, քանի տոկոսն են կազմում նրանք, ինչ սպառնալիքների կարող են նրանք բերել։

Ավինյանը պատասխանեց, որ վստահ է, որ ԱԱԾ-ն հետևում է իրավիճակին, և դա մտնում է նրանց գործառույթների մեջ։

«Վստահ եմ, որ եթե որևէ խնդիր լիներ, ԱԱԾ-ն համապատասխան միջոցներ կկիրառեր։ Իսկ ինչ վերաբերում է այլ քաղաքներից Երևանում հյուրերի ավելացմանը, այլ երկրներից մարդկանց տեղափոխմանը Երևան քաղաք, ես շատ դրական եմ դրան վերաբերվում և կարծում եմ, որ Երևանը պետք է շատ հյուրընկալ լինի այդ մարդկանց համար»,- ասաց Ավինյանը։

Պետրոսյանը նկատեց, որ ըստ գործող կարգի՝ երևանցի չլինելով, բայց մեկ տարի ապրելով Երևանում՝ նրանք կարող են ընտրել, կարո՞ղ է պատահել այնպես, որ երեք տարի հետո նրանք ընտրեն Երևանի քաղաքապետ։

Ավինյանը կտրուկ պատասխանեց՝ ո՛չ, հնարավոր չէ, ԱԱԾ-ն այդքան քնած չէ։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին