copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:36 14-09-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հրանուշ Հակոբյանը քննարկել են ազգային կյանքում հայ կանանց դերը

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ կանանց միջազգային միության անդամներին՝ գլխավորությամբ միության ղեկավար Հրանուշ Հակոբյանի։

Հանդիպմանը տիկին Հակոբյանը, անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու կարևորագույն դերակատարությանը, հայցեց Նորին Սրբության օրհնությունը։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը բերեց միության անդամներին` կարևորելով հայ կանանց և մայրերի դերը ազգային կյանքում, հատկապես հետպատերազմյա այս բարդ ու ծանր շրջանում տիրապետող հուսահատական տրամադրությունների հաղթահարման գործում։

Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծեց, որ ստեղծված դժվարին իրավիճակը և ծառացած հիմնախնդիրները հնարավոր է հաղթահարել համատեղ ջանքերով և ազգային միասնականությամբ։

Իր խոսքում Հայոց Հայրապետը գոհանակությամբ անդրադարձավ Հայ կանանց միջազգային միության օգտաշատ ծառայությանը` ուղղված հայ ժողովրդի կյանքում ազգային արժեքների զորացմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատասխանեց միության անդամների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու ծիսաարարողական կյանքին և տարբեր ոլորտներում ծավալած գործունեությանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին